16.11.2013|
15:53
Շատ եմ ցավում, որ հայրենասիրությունը պախարակելի է հռչակվել հայագիտության մեջ: Ինչով ուզում ես զբաղվիր. եթե մեջդ հայրենասիրություն չկա, եթե քո ժողովրդին «հանրույթ» ես անվանում, մեկ է, քեզ ճղես էլ՝ միջակությունից կես քայլ անգամ առաջ չես անցնի: Ուրիշ բան, եթե ասես՝ երբեք ազգային սնապարծությամբ մի տառապիր, գիտական հարցերը քննելիս, երբեք անբարեխիղճ մի եղիր, զեղծարար մի եղիր, գրագող մի եղիր, մեծամիտ մի եղիր, պոռոտախոս մի եղիր, ստրկամիտ մի եղիր, եթե հայագիտությամբ ես զբաղվում, քո ազգին ներկայացրու այնպիսին, ինչպիսին որ կա՝ առանց վատն անտեսելու: Թե չէ հայրենասիրությունն ի՞նչ կապ ունի գրչակության և անազնվության հետ: